Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը նշել է, որ թիմի դարպասապահ Կեյլոր Նավասը հարգանք է վայելում «արքայական ակումբ»-ի երկրպագուների շրջանում:
««Ռեալ»-ում ընդգրկված են հիանալի ֆուտբոլիստներ: Կեյլորը հարգանք է վայելում: Երկրպագուները միշտ սատարել են Նավասին: Իսկ ինչ «Ռեալ»-ի հետ կապված չէ, ինձ չի վերաբերում»,-Marca-ն մեջբերում է Ռամոսի խոսքերը:
Հիշեցնենք՝ Նավասը պետք է համալրեր «Յունայթեդ»-ի կազմը: Դարպասապահն ընդգրկված էր Դավիդ Դե Խեայի տրանսֆերային գործարքում, որը, սակայն, ձախողվել է: