Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը մեկնաբանել է հաղթանակը Սենթ-Լուիսի հզոր մրցաշարում։
«Այս տարի սա իմ լավագույն նվաճումն էր: Սովորաբար, տարին գոնե եկ անգամ ես հաղթում եմ ինչ-որ միջազգային մրցաշարում: Վերջին անգամ հաղթել էի 2014 թվականի Վեյկ ան Զեե-ի մրցաշարում: Այնպես որ, այս տարվա համար նախատեսված նվազագույն աշխատանքը կատարված է: Այսքան անհաջող մրցելույթներից հետո ինձ պետք էր ինքս ինձ ապացուցել, որ ինչ-որ բանi ունակ եմ:
Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու, իսկ Աշխարհի գավաթից հետո կխաղամ արագ շախմատի Աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա Բեռլինում: Ցավոք, շախմատիստների համար դժվար է երկրների միջև հակամարտություններ կարգավորելը: Բայց չէ՞ որ երաժիշտները, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները գալիս են Ադրբեջան. մարդիկ, ովքեր բերում են խաղաղություն, և ես պատրաստվում եմ հետևել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարևան երկրին, գործի դնել շախմատում իմ լավագույն կարողությունները և հաճույք պատճառել տեղի երկրպագուներին»,- նշել է Արոնյանը։
Հայաստանն աշխարհի գավաթի խաղարկությունում ներկայացնելու են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: