Ամերիկացի գիտնականները կապ են գտել աշխատավարձի բարձրացման և ծխելը դադարեցնելու միջև։ Նոր հետազոտության արդյունքենրը ներկայացված են Annals of Epidemiology պարբերականում։
Փորձի ժամանակ գիտնականները վերլուծել են 21-65 տարեկան տղամարդանց աշխատավարձի չափի ու ծխելու մակարդակի վերաբերյալ տվյալները։ Աշխատավարձի 10 տոկոսով բարձրացումը 17-20 տոկոսով մեծացրել է ծխելուց հրաժարվելու շանսերը։
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պարագայում մասնագետները նման փոխադարձ կապ չեն հայտնաբերել։
Վերլուծությունը նաև ցույց է տվել, որ ծխելու տարածվածությունը ընդհանուր առմամբ քիչ է եղել այն նահանգներում, որտեղ աշխատավարձն առավել բարձր է: