Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կալիֆոռնիական Amazon ընկերությունը ամերիկյան խոշորագույն մուլտիմեդիա խմբերի թվում առաջինն է իր օգտատերերին հնարավորություն ընձեռել բեռնելու հեռուստասերիալներ, շոուներ ու ֆիլմեր այնպես, որ հետագայում կարողանան դրանք դիտել օֆլայն։
Այդ մասին երեկ հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։ Նոր ծառայությունը Amazon-Amazon Instant Video վիդեոսերվիսի բաժանորդներին հնարավորություն է տալիս կատալոգից անվճար բեռնել 40.000 ստեղծագործություն, ապա հետագա 30 օրում դրանք դիտել նաև այնպիսի տեղերում, ուր մատչելի չէ համացանցը։