«Էրեբունի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 1-ին Վարդենիսի բնակիչ, 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մինչ «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելն Աղաբեկյանը եղել է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում»՝ Մարգարյան հիվանդանոցում: Նա օգոստոսի 19-ին վիրահատվել է, վիրահատությունից հետո 14 օր գիտակցության չի եկել: «Էրեբունի»-ում բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո չեն կարողացել փրկել կնոջ կյանքը: