Աշխարհում խոշորագույն բանկային ցանցերից մեկը՝ Barclays Plc-ն, մտադիր է կոտրել սեփական համակարգչային համակարգը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Եվրոպոլի կիբեռանվտանգության հարցերով բաժանմունքի նախկին ղեկավար Տրոելս Օերտինգը, որը նույնպես ֆինանսական կոնգլոմերատի գլխավոր գործադիր տնօրեն է, արդեն թիմ է ստեղծել, որի նպատակն է բրիտանական բանկերի համակարգչային համակարգի վրա հարձակում իրականացնելը՝ խոցելիության հայտնաբերման և շտկման համար։
«Մենք կգործենք ինչպես հանցագործներ, որոնք կփորձեն կոտրել բանկը»,- ասել է նա։