Համացանցում հայտնվել է շեքսպիրյան «Մակբեթի» էկրանավորման թրեյլերը։ Ռեժիսորը Ջասթին Կուրզելն է։
Ֆիլմում գլխավոր դերով հանդես են գալիս Մարիոն Կոտիյարը և Մայքլ Ֆասբենդերը։ Ֆիլմը դեռևս մայիսին ներկայացվել էր Կաննի կինոփառատոնում, սակայն լայն վարձույթ դուրս կհանվի նոյեմբերին։
Ըստ թրեյլերի՝ հանդիսատեսին սպասվում է «Մակբեթի» բավականին մռայլ և արյունոտ տարբերակ։
Համաձայն սյուժեի՝ գործողությունները տեղի են ունենում 11-րդ դարում։
Ավստրալացի ռեժիսորի համար «Մակբեթը» կարիերայում երրորդ նախագիծն է։