«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի կարծիքով՝ «Ռեալ»-ը չի համակերպվում այն մտքի հետ, որ հարձակվող Նեյմարը կատալոնական ակումբ է տեղափոխվել: «Կապտանռնագույններ»-ը հայտարարում են, որ 2013 թվականին Նեյմարի տեղափոխության դիմաց 57.1 մլն եվրո են վճարել, սակայն իսպանական դատախազությունը պարզաբանել է, որ տրանսֆերային գործարքի արժեքը 94.8 մլն եվրո է կազմել: Ներկայումս այդ գործով հետաքննությունը շարունակվում է:
«Մադրիդում մինչ այժմ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Նեյմարն ընտրել է «Բարսելոնա»-ն: Այդ պատճառով նրանք փորձում ենք դժվարություններ ստեղծել ակումբի և անձամբ ֆուտբոլիստի համար:
Տեսնենք, թե ինչ կորոշի դատարանը, սակայն ես երբեք չեմ դադարի պաշտպանել «Բարսելոնա»-ի և նրա խաղացողների շահերը: Ինչ վերաբերում է պայմանագրի ժամկետի երկարաձգմանը, ապա Նեյմարի հետ դեռ այս հարցը չենք քննարկել»,- RAC1-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը: