«Գահերի խաղը» հեռուստասերիալն իր մասերից մեկի՝ աշխարհի 173 երկրում միաժամանակյա ցուցադրության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ռեկորդը ճանաչել է Գինեսի ռեկորդների գրքի հատուկ կոմիտեն, կներառվի դրա հերթական հրատարակությունում, որը վաճառքի կհանվի սեպտեմբերի 10-ին, հայտնում է կալիֆոռնիական KTLA հեռուստաալիքը:
Սերիալի երկրորդ մասը՝ «Սև-սպիտակ տունը» 2015 թ. ապրիլի 19-ին ցուցադրվել է միաժամանակ 173 երկրում:
«Սերիալի նոր մասերը հնարավորինս շատ երկրներում ցուցադրելու որոշումը դրա ստեղծողների փորձն է՝ թույլ չտալ «Գահերի խաղի» ծովահենսային տարբերակի տարածումը»,- նշում է ալիքը:
«Գահերի խաղն» ավելի վաղ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես սերիալ, որն ամենից շատ են կիբեռծովահենները ներբեռնել: Այսպես, այս տարի ցուցադրված հինգերորդ սեզոնը, անօրինաբար ներբեռնվել է 13 մլն անգամ:
Հիմա ընթանում է սերիալի վեցերորդ սեզոնի աշխատանքը, որը կցուցադրվի 2016 թ.: