«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ Թուրինի «Յուվենտուս»-ի ներկայացուցիչները 25 մլն եվրո էին առաջարկում կիսապաշտպան Մարեկ Համշիկի տրանսֆերի դիմաց։
Նեապոլյան ակումբը մերժել է Իտալիայի գործող չեմպիոնի առաջարկը, որից հետո թուրինյան ակումբի կազմը համալրել է «Լացիո»-ի կիսապաշտպան Էրնանեսը։
«Պահպանել ենք մեր աստղերին։ «Յուվենտուս»-ը 25 մլն եվրո էր առաջարկում Համշիկի տրանսֆերի դիմաց։ Ես պահանջեցի Ստուրարոյին ու Ռուգանոյին, բայց մերժում ստացա, որից հետո ինքս մերժեցի նրանց։
Ընդհանուր առմամբ 98 մլն եվրոյի առաջարկ էինք ստացել։ Իգուաինի տրանսֆերի հարցով առաջարկ չի եղել»,- Դե Լաուրենտիսի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։