Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ի հայտ է եկել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման հնարավորություն. իսրայելցի դիվանագետ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Դորե Գոլդը ողջունել է Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Ֆերիդուն Սինիրլիօղլուի նշանակումը։ Նա ընդգծել է, որ դա հնարավորություն է թուրք-իսրայելական հարաբերությունները կարգավորելու համար՝ չնայած երկու երկրների միջև վերջին տարիներին առկա մի շարք տարաձայնություններին։

Գոլդն ընդգծել է, որ կան մի քանի պատճառներ, որոնք հույս են ներշնչում երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Նա հիշեցրել է, որ հունիսի երկրորդ կեսին Սինիրլիօղլուն Հռոմում մասնակցել էր թուրք-իսրայելական գաղտնի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է երկկողմ հարաբերությունների կարգավորումը։

Այդ հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են նոր հանդիպում կազմակերպել մոտ ապագայում։ Իսրայելցի դիվանագետը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը կարևորել է «իրանական էքսպանսիայի ժամանակաշրջանում»՝ հիշեցնելով, որ Իսրայելն ու Թուրքիան Սառը պատերազմի ժամանակ երկար տարիներ ռազմավարական գործընկերներ են եղել և համատեղ են դիմակայել ԽՍՀՄ-ին։

Գոլդը նաև կարևորել է այն, որ Թուրքիան ներկայումս միացել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարին՝ հայտարարելով, որ ջիհադական խմբերը սպառնալիք են ոչ միայն Թուրքիայի, այլև Իրաքի, Սիրիայի ու Իսրայելի համար, որ ԴԱԻՇ-ը ներկայումս գործունեություն է ծավալել Սինայի թերակղզում և համագործակցում է ՀԱՄԱՍ-ի հետ։ Գոլդի խոսքով՝ Իսրայելն ու Թուրքիան շահագրգռված են հարաբերությունների զարգացմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում