Համացանցում տարածվել է հուզիչ լուսանկար, որում Ավստրալիայում ապրող ծովարջ է պատկերված՝ պինգվինների ֆոնին: Լուսանկարը նման է սելֆիի, ուստի մեծ տարածում է գտել համացանցի օգտատերերի շրջանում՝ հայտնում է Mirror-ը:
Իրականում ծովարջին լուսանկարել է բրիտանացի լուսանկարիչ Ինգեր Վան Դեյքը: Էկզոտիկ կենդանիներ լուսանկարելու համար նա մեկնել է Մաքքուորի կղզի: