Սիրիայում ՀՀ դեսպանությունը չի հաստատում տեղեկություններն այն մասին, թե ահաբեկիչները Սիրիայի մայրաքաղաքում գրավել են հայաբնակ շրջաններ:
«Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով` լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի հայաբնակ շրջանները իրականությանը չեն համապատասխանում»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: