Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Էդմոն Մարուքյանի եզրահանգումները՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծի 2-րդ գլխի ուսումնասիրությունից հետո

Սահմանադրական բարեփոխումների նախագծի 2-րդ` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ փորձ է արվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները իրենց սահմանափակումներով հանդերձ նույնությամբ արտացոլել սահմանադրության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը գրել է. «Մինչդեռ, սահմանադրական իրավունքի և իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող մասնագետներին հայտնի է, որ Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում, տվյալ դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, սահմանվում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նվազագույն չափանիշներ, իսկ ազգային սահմանադրությունների առանձնահատկությունն այն է, որ պետությունները միշտ ավելի բարձր չափանիշներ են սահմանում՝ մարդու իրավունքների երաշխավորման և պաշտպանության առումով։ Այստեղ պետք է առաջարկեմ, որպեսզի բարձրացվեն առաջարկվող նախագծի 2-րդ` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, ապահովման և պաշտպանության սահմանադրական երաշխիքները, քանի որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է բարեփոխումներ։ Այս նույն գլխում մի շարք իրավունքների և ազատությունների վերաբերյալ արձանագրվել է ակնհայտ հետընթաց, օրինակ` ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի և դրա սահմանափակման հնարավորության նախատեսմամբ, ինչպես նաև սեփականության իրավունքի, հավաքների ազատության, անմեղության կանխավարկածի և այլ իրավունքների մասով, որոնց վերաբերյալ մանրամասն առաջարկներ կներկայացվեն առաջիկայում»:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում