Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի՝ «արքայական ակումբ» տեղափոխության ձախողումը:
«Չեմ խոսել Դավիդի հետ և չգիտեմ նրա կարծիքն այս ամենի վերաբերյալ: Բայց կյանքը շարունակվում է: Ոչ ոք չի մահացել: Դե Խեան պետք պահպանի իր մակարդակը: Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Տրանսֆերները համաշխարհային ֆուտբոլի մի մասն են կազմում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ձգտում է ավելիին հասնել, բայց դա այնքան էլ հեշտ չէ անել:
Դավիդը դժվար ամառ անցկացրեց: Սակայն ժամանակ առ ժամանակ մենք պետք է անցնենք նման երևույթների միջով, որպեսզի եզրակացություններ անենք»,- Marca-ն մեջբերում է պաշտպանի խոսքերը: