Ամերիկացի գիտնականները ստեղծել են նոր սարք, որը օրգաններ փոխպատվաստելու հնարավորություն է ընձեռում՝ հայտնում է OAnews-ը: Մասնավորապես, խոսքը այնպիսի միջոցի մասին է, որը սրտին հնարավորություն կտա բաբախել նույնիսկ մարդու օրգանիզմից դուրս:
Նոր մեթոդը հնարավորություն կտա հարյուրավոր կյանքեր փրկել, քանի որ սարքի գործառույթը հնարավորություն է տալիս դոնորական օրգաններն ավելի երկար ժամանակ պահել անհրաժեշտ վիճակում՝ մինչև փոխպատվաստվի մարդու մարմնում: Ստեղծված սարքը սովորական արկղ է, որը կոչվել է «օրգանների խնամք»: Բացի սրտի վիճակը պահելու հնարավորությունից՝ ստեղծված արկղը հնարավորություն է տալիս պահպանել երիկամների և թոքերի գործառնությունը:
Նշվում է, որ այդ հայտնագործությունն օգնել է փրկել արդեն 26 տարեկան երիտասարդի, որն ամբողջ կյանքում սրտային անբավարարություն է ունեցել: