«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Բաստիան Շվայնշտայգերն իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ աշխատանքի վերաբերյալ:
31-ամյա ֆուտբոլիստը նախկինում էլ խաղացել է հոլանդացի մասնագետի գլխավորությամբ, երբ վերջինս աշխատում էր Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Լուի Վան Գալն անփոփոխ է: Նա ցանկանում է հաղթել յուրաքանչյուր խաղում: Վան Գալը գիտի, թե ինչպես է պետք վարվել թիմի հետ: Նրա հետ հետաքրքիր է աշխատել»,- Sportsmole-ը մեջբերում է Շվայնշտայգերի խոսքերը: