Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ գործարարները կփորձեն իրենց միջոցները Հայաստանից հանել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Պարո՛ն Եղիազարյան, այսօր Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 4,4 տոկոս տնտեսական աճ: Ձեր դիտարկմամբ՝ այս թվերը որքանո՞վ իրականության հետ աղերս ունեն:

-Անկեղծ ասած ես հիմա չեմ ուզում կասկածի տակ առնել այդ թվերը: Ես գիտեմ, որ ֆիզիկական ծավալների աճ նկատելի էր հանքարդյունաբերությունում: Այլ նորմալ պայմաններում, եթե ԵՏՄ-ի անդամակցությամբ ու արտաքին բացասական միջամտություններով պայմանավորված ազդեցությունները չլինեին, եթե մյուս երկրներն էլ զարգանային նախկին տեմպերով, գուցե Հայաստանը հանքարդյունաբերության շնորհիվ ավելի մեծ տնտեսական աճ ապահովեր:

Սակայն ուզում եմ նշել մեկ այլ ուշագրավ փաստ. այս տարվա ՀՆԱ կառուցվածքում շատ հետաքրքիր տեղաշարժ է տեղի ունեցել անշարժ գույքի  հետ կապված գործունեության ոլորտում: 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում առաջին եռամսյակում անշարժ գույքի հետ կապված գործունեության բաժինը եղել է 5,2 տոկոս, երկրորդ եռամսյակում եղել է 4,4 տոկոս, իսկ ահա 2015-ին հսկայական տարբերություն է արձանագրվել: Մասնավորապես, ՀՆԱ կառուցվածքում այս տարվա առաջին եռամսյակում անշարժ գույքի հետ կապված գործունեությունը կազմել է 11,6 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 10,2 տոկոս:

Փաստորեն, ՀՆԱ-ի վրա ազդել է ոչ այնքան գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության աճը, որքան անշարժ գույքի հետ կապված գործունեությունը: Այսինքն՝ աճը հենց դրանով է պայմանավորված: Թե ինչ է թաքնված անշարժ գույքի հետ կապված գործունեության տակ, դեռ պետք է պարզել, թեև հայտնի է, որ այս տարի Որոտանի կասկադի վաճառքն է տեղի ունեցել:

Այնուհանդերձ, եթե նայում ենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով՝ դոլարային արտահայտությամբ, տեսնում ենք, որ աճ չկա: Այսինքն, ի վրեջո, կարծում եմ, որ եթե վերցնում ենք արտաքին շրջանառությունը՝ դոլարային արտահայտությամբ, տեսնում ենք էական կրճատում: Կարծում եմ, որ նույն կերպ պետք է վարվել ՀՆԱ-ի ցուցանիշները ներկայացնելիս, որովհետև տվյալ դեպքում գնաճի զսպման համար էական դեր են խաղացել Կենտրոնական բանկի պահուստները: Եթե մենք նայենք վերջին 7 ամսվա կտրվածքով, ԿԲ պահուստներից բավականին մեծ ծախս է եղել: Ի վերջո, պահուստների այդ ծախսը մտել է տնտեսություն, և եթե դա տեղի չունենար, անկումն ավելի ակնհայտ կլիներ, այդ թվում՝ ՀՆԱ-ի: Դա նպատակ է ունեցել արհեստականորեն պահպանել դրամի փոխարժեքի կայունությունը: Կան շատ գործոններ, որոնք ազդել են իրավիճակի վրա, և եթե համապարփակ նայենք, ինչը վերլուծական միտք է պահանջում, կտեսնենք, որ իրականում վիճակն առաջին հայացքից է բարվոք:

Երկրորդ՝ շատ հնարավոր է, որ որոշակի իներցիայի պայմաններում, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ շատ մեծ կորուստներ չունենանք, հաշվի առնելով, որ հանքարդյունաբերությունում ու գյուղատնտեսությունում աճ է արձանագրվել: Բայց խնդիրն այն է, թե ինչպիսին է տնտեսական աճի պոտենցիալը, որովհետև ինչպես ցույց է տալիս արտաքին առևտրաշրջանառության կրճատումը, ուղղակի ներդրումների կրճատումը տնտեսությունում, ըստ էության, ներդրումներ չկան: Իսկ ներդրումները հիմնական աճ ապահովող գործոններից մեկն են, որոնց ազդեցությունը որոշակի ժամանակահատված հետո է նկատելի դառնում: Այսինքն՝ առաջիկա կես տարում նոր ներդրումների նվազումը իրեն զգացնել կտա: Ընդ որում, ներդրումներ ասելով, պետք է հասկանալ ոչ միայն օտարերկրյա ներդրումները, այլև բնակչության խնայողությունները: Քանի որ բնակչության եկամուտները պակասել են, նշանակում է պակասել են նաև խնայողությունները, իսկ ներդրումները կատարվում են խնայողությունների հաշվին: Այդ ցուցանիշի առումով մենք հաստատ անկում ենք արձանագրել, իսկ զարգացող երկրների համար աճ ապահովող կարևոր ցուցանիշը, որ պետք է շատ բարձր լինի, ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների տոկոսն է, որը էֆեկտ է տալու որոշակի ժամանակ հետո: Եվ տնտեսության մեջ այդ անկումը, որ հիմա արդեն նկատելի է՝ եկամուտների պակասի տեսքով, հետո կզգանք դրա հետևանքով առաջ եկած նաև ներդրումների պակասը: Եկամուտների պակասը միանգամից զգում ենք, առևտրաշրջանառությունն անկում է ապրել, մեր բարեկեցությունը նվազել է, բայց ներդրումները, որոնք պիտի էֆեկտ տային, չեն արվել, ու դրա ազդեցությունը կզգանք ոչ միանգամից, այլ որոշ ժամանակ անց:

-Այս օրերին դոլարի և եվրոյի փոխարժեքները կտրուկ աճ արձանագրեցին, որից հետո Կենտրոնական բանկն իր պահուստների հաշվին սկսեց զսպել փոխարժեքի աճը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ պահի ԿԲ-ն չկարողանա զսպել դրամի արժեզրկումը և դոլարի փոխարժեքը հասնի 600 դրամի, ինչպես կանխատեսում են որոշ տնտեսագետներ:

-Դրամի հետ կապված շատ կարևոր է ռուբլու փոխարժեքի վարքագիծը, իսկ վերջինս էլ իր հերթին կախված է նավթի գներից: Վերջին օրերին նավթի գների երկարատև անկումից հետո որոշակի աճ արձանագրվեց, արդյունքում և՛ ռուբլին արժևորվեց, և՛ դրամը:

Իհարկե, խոսք է եղել նաև Կենտրոնական բանկի կողմից դոլարային ինտերվենցիաների մասին: Նավթի գների հետագա անկումն անպայման իր հետ կբերի ռուբլու, հետևաբար նաև դրամի ավելի մեծ արժեզրկում: Մոտակա ժամանակաշրջանում լրացուցիչ գործոններ եմ տեսնում, որոնք հնարավոր է, ազդեն դրամի արժեզրկման վրա: Դրանցից առաջինը պետական պարտքի սպասարկումն է, որը դոլարով է կատարվում: Երկրորդը՝ ստեղծված իրավիճակում, երբ երկրում ներդրումային ոչ գրավիչ միջավայր է ստեղծված, շատ հնարավոր է Հայաստանից կապիտալի արտահոսք լինի և արդեն կա: Կապիտալի արտահոսքը ևս, բնականաբար կազդի դրամի փոխարժեքի վրա: Կարծում եմ՝ տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ գործարարները կփորձեն իրենց միջոցները Հայաստանից հանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում