Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կողմ է արտահայտվել առանց նախապայմանների բանակցությունների անցկացմանն ու հանդես եկել հաջակցություն «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։
«Մենք ձգտում ենք պաղեստինցիների հետ բանակցությունների, հակամարտության լուծումը երկու պետությունն է՝ երկու ժողովուրդների համար՝ ապառազմականացված պաղեստինյան պետությունը, որը կճանաչի հրեա ժողովդի ազգային պետությունը»,- ասել է Նեթանյահուն։
«Ես բանակցությունների համար ոչ մի նախապայման չունեմ, պատրաստ եմ հենց հիմա ուղևորվել Ռամալլա կամ քարտեզի վրա ցանկացած այլ կետ՝ առանց որևէ նախապայմանի ուղիղ բանակցությունների համար»,- ասել է նա։
Իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղ բանակցությունների նախորդ փուլը 2014-ի ապրիլին ավարտվել է ձախողմամբ։