«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին նշել է, որ թիմի նորեկ Մարիո Բալոտելին պատասխանատվության մեծ զգացումով է մոտենում գործին: «Ռոսսոներիներ»-ը վարձակալել են 25-ամյա ֆուտբոլիստի իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Բալոտելին շատ է փոխվել: Բոլոր հարցերին նա այլ մոտեցում է ցուցաբերում: Մարիոն առաջինն է գալիս մարզմանն ու հեռանում վերջինը: Սինիշա Միխայլովիչը ֆուտբոլիստներին խնդրում է նախաճաշել 8:30-ին, իսկ Մարիոն դա կես ժամ շուտ է անում:
Կարծում եմ՝ Բալոտելին հասկացել է, որ սա նրա վերջին հնարավորությունն է: Վստահ եմ, որ Մարիոն այն բաց չի թողնի: Նրա տաղանդն ու ունակությունները երբեք հարցեր չեն առաջացրել: Եթե Մարիոն շարունակի այսպես վերաբերել իր գործին, ապա ամեն ինչ հիանալի կստացվի»,- Sky-ը մեջբերում է Գալիանիի խոսքերը: