«Փաստինֆո»–ի տեղեկություններով «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում «հեպատիտ C»-ի վարակի տարածման դեպքով հարուցված քրեական գործի շրջնակներում երկու անձ ձերբակալվել է:
Կայքի այս տեղեկությունները վարույթ իրականացնող մարմնից առայժմ ոչ հերքել և ոչ էլ հաստատել են:
Հիշեցնենք՝ դեռևս անցյալ տարի ամռանը «Կապանի բժշկական կենտրոն» էին հոսպիտալացվել 4 հիվանդ, ևս մեկը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Նրանց բոլորի մոտ հայտնաբերվել էր «սուր հեպատիտ C»։ Ավելի ուշ պարզվել էր, որ բոլոր հիվանդները դրանից առաջ վիրահատվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում:
Այս դեպքերից հետո առողջապահության նախարարի հրամանով Քաջարանի հիվանդանոցում նմուշառումներ էին կատարվել, որոնց արդյունքում հաստատվել էր, որՔաջարանի հիվանդանոցում բժշկական գործիքները պատշաճ մակարդակով չեն մանրէազերծվել, և բժիշկները դրանցով վիրահատել ու վարակել են պաշտոնական տվյալներով 8 հիվանդների: Ոչ պաշտոնական աղբյուրների պնդմամբ վարակվածների թիվը կրկնակի ավել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում