Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրշեջներին դժվարությամբ հաջողվել է տեղայնացնել Վաշինգտոն նահանգի պատմության մեջ խոշորագույն հրդեհը, որը մոլեգնում է Օկանոգան շրջանում։ Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները։
Տնտեսական ուղիղ վնասն արդեն գնահատվում է 10 միլիոն դոլար։ Օկանոգան շրջանում հրդեհը սկսվել է դեռ օգոստոսի կեսին։ Կրակի դեմ պայքարում մահացել է 3 հրշեջ, ոչնչացվել են մոտ 200 շինություն ու այլ կառույցներ։ Ներկա դրությամբ այրվել է 123.000 հեկտար անտառատարածք։ Նման խոշոր հրդեհ դեռ չի եղել Վաշինգտոն նահանգի ժամանակակից պատմությունում։