Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Ծառուկյանից փախածները վերադառնում են ԲՀԿ

Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից դուրս գալուց հետո կուսակցության շարքերը անընդհատ ընդլայնվում են: ԲՀԿ են մտնում ոչ միայն նախկին ԲՀԿ-ականներ, ովքեր Գագիկ Ծառուկյանի օրոք տարբեր պատճառներով հեռացել էին կուսակցությունից, այլև երբևէ այս կուսակցությանը չանդամակցած մարդիկ:

Փետրվարի 12-ից հետո ԲՀԿ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել 104 կուսակցականներ, իսկ ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում են տվել 1877-ը: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ին անդամակցել կամ անդամակցելու ցանկություն են հայտնել ԲՀԿ-ից հեռացած նախկին նախարարներ, քաղաքապետեր և այլ պաշտոնյաներ: Նրանցից մեկը ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Գևորգ Պետրոսյանն էր, ով ուղղակի ռեկորդային կարճ ժամանակ զբաղեցրեց այդ պաշտոնը՝ 2009թ. մայիսի 12-ից նոյեմբերի 23-ը, ընդամենը 6 ամիս և 11 օր: Գագիկ Ծառուկյանը իր կողմից ֆինանսավորվող և վերահսկվող մամուլի միջոցով կարողացավ ընդհարում կազմակերպել նախարարի և լրագրողի միջև, որից հետո նախարարին ազատեցին աշխատանքից:

Նախկին նախարար, ներկայումս Երևանի պետական համալսարանի դասախոս Գևորգ Պետրոսյանը երեք օր առաջ կրկին դիմում է ներկայացրել ԲՀԿ-ին անդամակցելու համար: Երեկ մենք պարոն Պետրոսյանին հարցրեցինք, թե ինչը ստիպեց նրան կրկին ԲՀԿ վերադառնալու որոշում կայացնել:

6721

– Ինչո՞ւ որոշեցիք կրկին ԲՀԿ-ին անդամակցելու դիմում գրել:

– Պատճառը իմ սահմանադրական իրավունքն է՝ ազատորեն անդամակցել որևէ կուսակցության և հրաժարվել այդ անդամակցությունից: Մի անգամ ես օգտվել եմ կուսակցությունից դուրս գալու իմ իրավունքից, իսկ այժմ էլ օգտվել եմ անդամակցելու իրավունքից: Ինչ վերաբերում է պատճառներին, ապա ասեմ, որ այն ժամանակ կուսակցության նախագահը հայտարարել էր, որ պատճառը իմ հասարակական գործունեությունն էր, ինչը անհամատեղելի էր կուսակցական պատկանելության հետ, իսկ այժմ ես հասարակական գործունեությամբ չեմ զբաղվում և օգտվելով իմ իրավունքից՝ որոշել եմ կրկին զբաղվել քաղաքական գործունեությամբ:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԲՀԿ-ից:

– Եթե երևէ մեկը անդամակցում է որևէ կուսակցության, չպետք է խոսի առևտրից, խոսի ակնկալիքներից: Իմ ակնկալիքն այն է, որ մենք ապրենք բարգավաճ Հայաստանում:

– Փետրվարի 12-ից հետո որոշ մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ լքեցին ԲՀԿ-ն, համարելով որ այն այլևս հեռանկար չունի, Դուք երևի այլ տեսակետ ունեք ԲՀԿ-ի հեռանկարի նկատմամբ:

– Ես իմ հեռանկարը տեսնում եմ Հայաստանի Հանրապետությունում, և ես իմ կյանքը պատրաստվում եմ անցկացնել այստեղ: Իսկ թե ինչու որոշ մարդիկ դուրս եկան, ճիշտ կլինի իրենց հարցնեք, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել:

Գևորգ Պետրոսյանը մի քիչ կեղծում է՝ ասելով, որ ինքը նախարարի պաշտոնից ազատվել է հասարակական գործունեությամբ զբաղվելու պատճառաբանությամբ: ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ այն ժամանակ խոսելով Պետրոսյանի պաշտոնանկության մասին՝ ասել էր, որ Պետրոսյանը չէր էլ կարող երազել նախարար դառնալու մասին, և այդ իրենք են նրան նախարար դարձրել, իսկ նա չի արդարացրել իրեն՝ տանջելով 3 միլիոն մարդու: Իսկ ինքը Պետրոսյանը մեկնաբանելով Ծառուկյանի այդ հայտարարությունը՝ բառացիորեն ասել էր հետևյալ. «Ճիշտն ասած, շատ զարմացած եմ այդ հայտարարությունից: Եթե մամուլում կարդացած չլինեի, մինչև վերջ համոզված կմնայի, որ նման բան չի ասվել»: Խոսելով 3 միլիոն մարդ տանջելու մեղադրանքի մասին էլ ասել է. «Ընդհակառակը՝ արել եմ ամեն ինչ, որ բացառվի այդ ոլորտում որևէ կեղտոտ երևույթ, որ բյուջեի միջոցները ծառայեն իրենց նպատակային նշանակությամբ, և ոչ թե առանձին անձանց»: Թե ովքեր էին այդ առանձին անձինք, ովքեր ցանկանում էին, որ բյուջեի միջոցները ծառայեն իրենց, դժվար չէ գլխի ընկնել՝ մանավանդ, որ Պետրոսյանը աշխատանքից ազատվեց հենց Ծառուկյանի հրահանգով, անգամ կուսակցականների համար անհասկանալի հանգամանքերում:

Պետրոսյանը իր այդ բացատրությունների մեջ էլի է ակնարկել, որ Ծառուկյանը ստիպել է իրեն գնալ անօրինականության և իր աշխատանքից ազատման պատճառը կարող էր լինել այն, որ ինքը չի ենթարկվել նրան: «Ընդամենը մի բան ասեմ, եթե ապրած լինեի հասարակության հաշվին, տրամաբանորեն ենթադրվում է, որ մարմնիս քաշը պետք է ավելանար: Իսկ ես նախարար դառնալուց ընդամենը 1,5 ամիս անց 10 կգ նիհարել էի: Ու հաստատ չէի նիհարել այն մտավախությունից, թե իմ արած անօրինությունների համար պետությունը կթակի դուռս: Ես չեմ ուզել ավելացնել իրավախախտների բանակը»,- ասել էր Պետրոսյանը:

Մենք, իհարկե, չենք կարող մեղադրել Գևորգ Պետրոսյանին, որ նա չի համարձակվել անվանապես մեղադրել Գագիկ Ծառուկյանին՝ այն բանի համար, որ իրեն ստիպել է բյուջետային միջոցներն ուղղորդել անձնական նպատակների օգտագործման համար, ինչի համար էլ ինքը հրաժեշտ է տվել նախարարի պաշտոնին: Բայց այն, ինչ ասել է Պետրոսյանը, արդեն իսկ հերոսություն է՝ նկատի ունենալով, թե ինչ էր սպառնում այն մարդկանց, ովքեր համարձակվում էին ընդդիմանալ ԲՀԿ ղեկավարին:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում