ԱՄՆ-ում դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի մահվան մասին լուրերը սկանդալի կենտրոնում հայտնվեցին, գրում է The Inquistr-ը:
Կաբելային հեռուստաալիքին պատկանող կայքը հաղորդագրություն է հրապարակել, որ դերասանը Լոս Անջելեսի իր տանը մահացած է հայտնաբերվել:
Տեղի ԶԼՄ-ները Շվարցենեգերի երկրպագուներից ռեկորդային քանակությամբ զանգեր են ստացվել, ովքեր ցանկանում էին իմանալ միջադեպի մանրամասները:
Ականատեսները Շվարցենեգերին իր ավտոմեքենայով տեսել են քաղաքում, իսկ ոմանք վկա են եղել «Անզուսպները» ֆիլմի պրոդյուսերի հետ նրա գործնական հանդիպմանը:
Շվարցենեգերն ինքը հրաժարվել է մեկնաբանություններ տալ այս կապակցությամբ: