Ամերիկացի երգիչ Փրինցը քննադատել է ժամանակակից փոփ երաժշտությունը: Ինչպես հայտնում NME-ն, New York Post-ին տված հարցազրույցում երգիչը հայտարարել է, որ ներկայումս երաժշտական արդյունաբերությունը գտնվում է վատ վիճակում, և որ երաժշտության համար էլ վատ ժամանակներ են եկել, հայտնում է lenta.ru-ն:
«Փոփ երաժշտությունում այնքան էլ շատ ստեղծագործություններ չկան, որոնք ձեզ կստիպեն սարսափել, զարմանալ լսածից, սակայն դրանց պատճառով դուք չեք հասկանում, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում»,- պարզաբանել է կատարողը: