Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի բնապահպանները հայտնել են պլաստիկի թափոններով Համաշխարհայի օվկիանոսի աղտոտվածության մասին, հայտնում է lenta.ru-ն: Համաձան նախանական հետազոտությունների՝ ծովային թռչունների մոտ 90%-ի ստամոքը պլաստիկի մասնիկներ է պարունակում: Իրենց հետազոտության տվյալները հեղինակները տպագրել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Գիտնականներն ուսումնասիրել են ծովային թռչունների 186 տեսակ, որոնք ապրում են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների շրջանում: 1962-ից մինչև 2012 թվականն անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ 135 տեսակի թռչուններից 80-ի ստամոքսում եղել են պլաստիկի կտորներ:
Ըստ տվյալների՝ Համաշխարհային օվկիանոսի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրում միջին հաշվով կա 580 հազար միավոր պլաստիկի մասնիկ: