Անցած հարյուր տարվա ընթացքում յուրաքանչյուր տասը տարին մեկ բրիտանացիների կյանքի տևողությունն ավելացել է երեք տարով, երեքշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական բյուրոն (ONS): Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Եթե 1910-12 թվականներին տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կազմում էր 51 տարի, ապա 2010-12 թվականներին այն հասել է 79-ի: Իսկ կանանց կյանքի տևողությունն այդ ժամանակահատվածում 55-ից աճել է մինչև 83-ի:
ONS-ի տվյալներով՝ դրա պատճառն առողջապահական համակարգի բարելավումն է, ինչպես նաև մանկական մահացության դեմ ուղղված միջոցառումները:
Փորձագետների կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի բնակչության ծերացման գործընթացը սոցիալական համակարգի և տնտեսության վրա լրացուցիչ ծանրաբեռնածություն է ավելացնում, և պահանջում է լուրջ քննարկումներ: