Բրիտանացի գյուտարարը կարողացել է թռչել ոչ մեծ բարձրությամբ և սավառնել օդում ինքնաշեն «սուպերդրոնով», գրում է Techrunch-ը: Տեսագրությունը հրապարակված է նրա YouTube ալիքում:
Սարքավորումը կամ ինչպես այն անվանում է ստեղծողը, «սուպերդրոնը», բաղկացած է 54 պրոպելերներից, Hobby King կայունացման համակարգից և վերահսկիչների 6 խմբից, որոնք ապահովում են գործողությունների կոորդինացումը:
Սարքավորումը կշռում է 150 կգ և կարող է օդում սավառնել 10 րոպե:
Տեսագրությունում դրոնը բարձարցել է 15 ֆուտից էլ ցածր, ինչը հավասար է 4.5 մետրի: