Մասնագետները պարզել են, որ երկաթով հարուստ կարմիր մսի չափից շատ օգտագործումը ճնշում է ախորժակը կարգավորող հորմոնի (լեպտինի) ակտիվությունը, հայտնում է nastroenie.com.ua-ը: Դա մեծացնում է շատ ուտելու ռիսկը:
Գիտնականները փորձ են կատարել մկների վրա: Երկու ամսվա ընթացքում նրանց կերակրել են երկաթի մեծ պարունակություն ունեցող սննդով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ փորձնական խմբի մկների մոտ երկաթի մակարդակը բարձրացել է 215 տոկոսով, համեմատած մյուսների հետ: Իսկ լեպտինի մակարդակը նրանց օրգանիզմում նվազել է 42 տոկոսով: Գիտնականների խոսքերով՝ օրգանիզմում երկաթի բարձր պարունակությամբ մկները սկսել են ավելի շատ ուտել: