Չիլիի Կոնգրեսի ստորին պալատում հավանության է արժանացել այն օրինագիծը, ըստ որի քաղաքացիներին թույլատրվում է անձնական օգտագործման համար տանը մինչև 6 թուփ կանեփ աճեցնել, հայտնում է informator.su-ն: Այն կթույլատրվի աճեցնել նաև բժշկական և կրոնական նպատակներով:
Մինչև այժմ մարիխուանայի արտադրությունը և վաճառքը Չիլիում պատժվում էր մինչև 15 տարվա բանտարկությամբ:
Օրինագիծն այժմ պետք է հավանության արժանանա Սենատի կողմից: