Instagram-ը ներկայացրել է Direct գործառույթի նորացված տարբերակը, որը թույլ է տալիս ժապավենից ընկերներին հաղորդագրության տեսքով լուսանկարներ ուղարկել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Թարմացված տարբերակում յուրաքանչյուր լուսանկարի կամ տեսագրության ներքո կհայտնվի re-share մակագրությամբ սլաքի նշան, որին սեղմելով օգտատերը կկարողանա կոնտենտով կիսվել ընկերների հետ: Հաղորդագրությունների փոխանակումը շղթայաձև կլինի: Օգտատերերը կկարողանան արագ պատասխանել միմիայն տեքստային հաղորդագրություններով, լուսանկարներով կամ like-ով: