Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին երեքշաբթի հայտարարել է, որ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ Քաբուլը կարող է երկխոսություն անցկացնել թալիբների հետ միայն այն պայմանով, եթե ապստամբները կդադարեցնեն հարձակումները, հայտնում է interfax.ru-ն:
«Եթե իրադրությունը, որի ընթացքում սպանում են մեր երեխաներին, չփոխվի, ապա երկխոսության ճանապարհը կփակվի»,- նրա բառերը մեջբերում է EFE գործակալությունը:
Հուլիսի սկզբում Աֆղանստանի խնդիրների խաղաղ կարգավորման հնարավորությունների ուսումնասիրության նպատակով Պակիստանում տեղի է ունեցել Աֆղանստանի կառավարության և թալիբների ներկայացուցիչների հանդիպում, նշում է գործակալությունը: