Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ, հարձակվող Անտոնի Մարտիալը խոսել է իր տեղափոխության մասին, տեղեկացնում է MUTV-ն:
«Ինձ վրա ճնշում չեմ զգում: Պատրաստ եմ ամեն դժվարության և ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Հպարտ եմ, որ կրում եմ այս ակումբի մարզաշապիկը: Շփվել եմ Լուի վան Գալի հետ, գիտեմ, որ պետք է աշխատեմ և առաջընթաց գրանցեմ»,- հայտարարել է Մարտիալը: