Երեքշաբթի օրը նավթային շուկան սկսել է անկում ապրել: Brent և WTI մակնիշների նավթի գները նվազել են 5 տոկոսով` Չինաստանից թույլ վիճակագրական տվյալների, ինչպես նաև ԱՄՆ-ում էներգակիրների պաշարների աճի սպասումների ֆոնին: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Հոկտեմբերի մատակարարումների Brent նավթի արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով 17:47-ին նվազել է 3.17 դոլարով (5.85 տոկոս)` մեկ բարելի դիմաց հասնելով 50.98 դոլարի:
WTI մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրի բորսայում վաճառքի ժամանակ նվազել է 3.05 դոլարով (6.02 տոկոս)` մեկ բարելի դիմաց հասնելով 46.15 դոլարի: