Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2015-ից հետո գլոբալ զարգացման ամփոփիչ օրակարգի նախագիծը: Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ այդ փաստաթղթով «կարելի է հպարտանալ»: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ փաստաթուղթը պետությունների ղեկավարներին կներկայացվի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ:
Խոսելով նախագծի մասին` Պան Գի Մունը նշել է «աննախադեպ միջազգային աշխատանքը և բանակցությունները, որոնց մասնակցել են ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները»: