Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչի այցելության ժամանակ զրուցել է «Սիրիուս» կրթական կենտրոնի աշակերտներից մեկի հետ ռուբլու կուրսի մասին, հայտնում է lenta.ru-ն:
11-ամյա Դենիսը մոտեցել է Պուտինին և սկսել է հարցեր տալ ազգային տարադրամի մասին: Նա հետաքրքրվել է, թե արդյոք ռուբլու կուրսի անկումը նշանակում է, որ ռուսական տնտեսության մեջ «ամեն ինչ այդքան վատ է»: «Ոչ լրիվ»,- պատասխանել է Պուտինը: Նա բացատրել է, որ մեր արտահանումը էժանանում է:
Նա նաև նշել է, որ կարելի է ռուբլու իջեցումը կանգնեցնել, սակայն դա կլինի ոչ շուկայական մեթոդ: «Մենք այդ իրադրությունը չենք կարգավորում ոչ շուկայական մեթոդով, քանի որ եթե այդպես անենք, ապա արագ կայրենք ոսկու պաշարները»,- մեջբերում է գործակալությունը նրա բառերը: