Ֆրանսիայում փոթորկի պատճառով զոհվել է 2 մարդ, հայտնում է RIA Novosti-ն:
Հայտնվում է, որ 29-ամյա աղջիկ-վարորդը զոհվելէ ծառի ընկնելու պատճառով, իսկ բուլղարացի տղամարդ-վարորդը դարձել է կայծակի զոհ: Դեռ հայտնի չէ, թե քանի մարդ են տուժել, սակայն տեղեկություններ կան ամենաքիչը 7 տուժածի մասին:
Նշենք, որ նախորդ երեկոյան երկրի հարավ-արևմուտքում նախազգուշացումներ են արվել սպասվող չափազանց անբարենպաստ եղանակային պայմանների մասին: Գիշերը փոթորիկը առանց էլեկտրական հոսանքի է թողել տասնյակ հազարավոր տներ: Ներկայումս մոտ 70 հազար տուն հոսանք չունի: