Apple-ը արտոնագրել է ծխի հայտնաբերման համակարգը iOS համակարգով աշխատող iPhone-ի և այլ բջջային սարքավորումների համար, հայտնում է Appleinsider-ը:
Այն կարելի է օգտագործել նաև Wi-Fi ցրիչների, նոթբուքների, համակարգիչների և AppleTV հեռուստացույցների կցորդների համար:
Երբ որ համակարգը կհայտնաբերի ծուխ, համապատասխան ծրագիրը վտանգի մասին կտեղեկացնի սարքավորման տիրոջը: Մյուս տարբերակների մեջ մտնում է հրդեհամարիչ համակարգի ակտիվացումը և հրշեջ ծառայության կանչը:
Պարբերականի տվյալներով՝ ներկայումս Apple-ը պլաններ չունի նմանատիպ տեխնոլոգիաները ինտեգրելու բջջային սարքավորումների հաջորդ սերնդում: