Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Ինչ կրակ է բորբոքելու Լավրովը Բաքվում

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ սահմանային լարվածության ոչ մի օրինաչափություն չի տեսնում և չի կարող ասել, թե ինչով է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը: Ըստ նրա՝ ժամանակ առ ժամանակ նման լարվածություն լինում է: Վոլինկինն իհարկե չի կարող կամ առնվազն չի ուզի ասել, թե ինչը կարող է լինել սահմանային լարվածության հերթական մեծացման առիթ, սակայն շատ հետաքրքրական է, որ այդ լարվածությունը ավելանում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարելիք այցի շեմին՝ այսպես ասած, նախորդելով այդ այցը:

Այսօր՝ քիչ առաջ, սկսվել է Սերգեյ Լավրովի Բաքվի այցը, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Անցնող ամառը տարօրինակորեն խաղաղ ստացվեց, և ինչպես վկայեցին իրադարձությունները, կարծես թե այդ խաղաղության գործում մեծ դեր ունեցավ Միացյալ Նահանգները: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բավականին ակտիվորեն փորձեց դիվանագիտական ջանքեր ներդնել կայունության համար, և իրավիճակը զարգացավ մինչև անգամ այնպես, որ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ամերիկյան այցի ընթացքում ուղղակիորեն հայտարարվեց, որ ԱՄՆ-ը հանձնառություն է ստանձնել ապահովել սահմանային անվտանգությունը:

Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները վերցրել է նախաձեռնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և ի տարբերություն ռուսական նախաձեռնողականության ժամանակաշրջանի՝ իրավիճակը ամերիկյան դոմինանտության պայմաններում զգալիորեն կայուն էր և խաղաղ:

Եվ ահա Լավրովի ադրբեջանական անսպասելի այցից առաջ այն կրկին լարվում է: Մոսկվան կարծես թե կրկին փորձում է իրեն վերադարձնել գործընթացը: Եվ դա տեղի է ունենում Նյու Յորքում Սարգսյան-Ալիև հանդիպման հավանականության շեմին, թեև հանդիպումը կարծես թե արդեն «բարեհաջող» տապալվել է, և ՌԴ նախագահ Պուտինը երևի թե Օբամայի հետ հանդիպելու իր առաջարկի՝ Սպիտակ տան կողմից մերժումից հետո ամեն ինչ արեց, որ ԱՄՆ հովանու ներքո չկայանա Սարգսյան-Ալիև հանդիպում, որի ընթացքում կարող էին ավելի երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռք բերվել կայունության և հրադադարի պահպանման հարցում:

Կայունությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի թշնամին է, քանի որ կայունության պայմաններում Ռուսաստանը բոլոր առումներով տանուլ է տալիս կովկասյան քաղաքականությունը՝ զուրկ լինելով և տնտեսական, և հասարակական տեխնոլոգիաներից ու գրավիչ արժեքային ուղենիշներից: Իսկ տարածաշրջանային ապակայունացման գործում ՌԴ համար գործընկեր է Ադրբեջանը, քանի որ կայուն իրավիճակը էապես գցում է նաև Ալիևի խանական արժեթղթերի գինը միջազգային ասպարեզում:

Այս տեսանկյունից Լավրովի ադրբեջանական այցը կարող է իսկապես ռիսկեր առաջացնել հայ-ադրբեջանական լարվածության բռնկման առումով: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 1-ին հայտարարել է, որ բանակը, ինչպես միշտ, շարունակում է կատարել իր առաջ դրած խնդիրները արդյունավետորեն: Այդ հարցում հայկական բանակը, իհարկե, կասկածի տեղիք չի թողել, սակայն հասկանալի է նաև, որ ռուս-ադրբեջանական հնարավոր ապակայունացնող նախաձեռնությունների աճող ռիսկերը չեզոքացնելու հարցում Հայաստանի համար խիստ կարևոր է Միացյալ Նահանգների աջակցությունը, առանց որի Հայաստանի համար գրեթե անհնար կլինի ներկայիս իշխանական որակների և մտածողության պայմաններում դիմակայել ռուս-ադրբեջանական հնարավոր շանտաժներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում