Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Մեծ Բրիտանիայի քաղաքացուհու, ով ենթադրաբար իր չորս երեխաների հետ ուղևորվում էր Սիրիա, հայտնում է BBC-ն:
Թուրքական ոստիկանությունը նշում է, որ ձերբակալվածը և նրա երեխաները առողջ են և գտնվում են անվտանգության մեջ: Նրանց մասին ոստիկանները արդեն հայտնել են իրենց բրիտանացի գործընկերներին:
Լոնդոնի բնակչուհի 33-ամյա մահմեդական կնոջ կորստյան մասին հայտնի է դարձել անցյալ շաբաթ: Նրա ամուսինը ոստիկանությանը հայտնել է կնոջ և երեխաների անհետացման մասին: Այդ կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը պատահածի մասին տեղեկացրել է թուրք գործընկերներին:
Վերջին տարիների ընթացքում Սիրիա և Իրաք են մեկնել ավելի քան Մեծ Բրիտանիայի 700 քաղաքացիներ: