Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին խոսել է իր տեղափոխության մասին, տեղեկացնում է Sport Mediaset-ը:
«Երջանիկ եմ, որ այստեղ եմ: «Ֆիորենտինա»-ն այս պահին ինձ համար լավագույն տարբերակն էր: Կխաղամ ուժեղ առաջնությունում:
Դորտմունդը հավերժ կմնա իմ սրտում: Իմ ծառայություններով հետաքրքրված էր «Շալկե»-ն, սակայն մրցակից ակումբ տեղափոխվելն իմ կողմից սխալ քայլ կլիներ»,- հայտարարել է Բլաշչիկովսկին: