Լևերկուզենի «Բայեր»-ի հարձակվող Խավյեր Էրնանդեսը նշել է, թե ինչու է լքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, տեղեկացնում է skysports.com-ը:
Հիշեցնենք, որ մեքսիակացի ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր:
«Ցանկանում եմ կարևոր ֆուտբոլիստ լինել: Տեսնենք, թե արդյո՞ք կկարողանամ գտնել իմ երջանկություն: «Բայեր»-ը ստիպեց ինձ կարևոր ֆուտբոլիստ զգալ: Նրանք ստիպեցին ինձ զգալ այնպես, ինչպես ես էի ցանկանում զգալ»,- հայտարարել է Էրնանդեսը: