Իսպանական ֆուտբոլային ակումբները 2015թ․ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գերազանցել են 2007թ․ սահմանված տրանսֆերային ռեկորդը՝ 541 մլն եվրոն։
2015թ․ ամռանը Լա Լիգայի 20 թիմերն ընդհանուր առմամբ ծախսել են 558․3 մլն եվրո։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։ Վերջին 3 տարիներին իսպանական ակումբների ծախսերը տրանսֆերային շուկայում անընդհատ աճում է։
Այդուհանդերձ, իսպանական ակումբները սեփական խաղացողների տեղափոխություններից վաստակել են 401․2 մլն եվրո։ Ամենաշատը վաստակել է «Ատլետիկո»-ն՝ 120․5 մլն եվրո։