Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից 3 քաղաքացիների է բերման ենթարկել հասարակական կարգը խախտելու համար: Բերման ենթարկվածների մեջ է նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց այն պահին, երբ կրկին փորձում էին փակել փողոցը: Ոստիկանությունը շարունակում է վերահսկել իրավիճակը Բաղրամյան պողոտայում:
Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները ոստիկանությանը կես ժամ ժամանակ են տվել բերման ենթարկվածներին ազատ արձակելու համար, հակառակ դեպքում սպառնում են փակել փողոցը: