Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ՀԱՀ-ի Յոհաննեսբուրգ քաղաքը ներկայացնող զույգը մեկ տարով մեկնել է շուրջերկրյա ճամփորդության։ Շանել Կարտելն ու Սթիվո Դիրբերգը հայրենի քաղաքի գովազդային գործակալությունում թողել են լավ վճարվող աշխատանքը և արտերկրում մաքրել են արտաքնոցներ՝ իրենց ծախսերը հոգալ կարողանալու համար։
Նրանք իրենց պատմությունը հրապարակել են բլոգում։ Զույգը պատմել է, որ հարկադրված է եղել մաքրել արտաքնոցներ ու լվանալ սպասք, քարերի տեղափոխություն իրականացնել ու մահճակալներ հարդարել, որպեսզի ինչ-որ կերպ գումար հայթայթեն։ Նրանք ճամփորդության ընթացքում մասնավորապես մաքրել են ավելի քան 130 արտաքնոց, գետնից հանել են տոննաներով քարեր, հարդարել են 60 մահճակալներ ու լվացել են անհամար քանակությամբ բաժակներ։
Զույգն ընդգծում է, որ ճամփորդությունից առաջ վաճառել են իրենց ողջ արժեքավոր գույքը։