TechTastic ռեսուրսը հրապարակել է iPhone 6S-ի և iPhone 6S Plus-ի գները։
Ինչպես նախկինում, գնորդներին հասանելի կլինի հիշողության ծավալի երեք տարբերակ՝ 16, 64 և 128 գբ։ iPhone 6S-ի գները կսկսվեն 699 եվրոյից՝ 16 գբ տարբերակի համար։ 799 եվրո կարժենա 64 գբ սմարթֆոնը, իսկ 128 գբ տարբերակը կարժենա 899 եվրո։
iPhone 6S Plus-ի համանման մոդիֆիկացիաներն արժեն 100 եվրոյով թանկ՝ 799, 899 և 999 եվրո։