Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Ոստիկանները պաշտոնեական կեղծիք են կատարել. ՀՔԾ

Ավարտվել է ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի օպերլիազոր Արայիկ Ավագյանը և համայնքային ոստիկանության տեսուչ Արամ Համբարձումյանը, տեղեկանալով 2014թ. դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերն անհայտ անձի կողմից քաղաքացի Գ. Պ.-ին պատկանող ավտոտնակից գողություն կատարելու դեպքի մասին, ժամանել են դեպքի վայր:

Տեղում հավաստիանալով անհայտ անձի կողմից ավտոտնակի մուտքի դռան փականը կոտրելու միջոցով այնտեղից զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակության մասին` Ա. Ավագյանը և Ա. Համբարձումյանը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու դրդումներով, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել և պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահե րին հակառակ: Վերջիններս քրեադատավարական օրենքով սահմանված կարգով կատարված հանցագործության մասին Գ. Պ.-ից գրավոր հաղորդում չեն ընդունել, միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության դեպքը սահմանված կարգով գրանցելու, դեպքի վայրը զննելու, հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ:

Բացի այդ, Արայիկ Ավագյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից սպասարկվող տարածքից քաղաքացի Արտակ Աղանիկյանի կողմից կատարած գողությունների վերաբերյալ նյութեր նախապատրաստելու նպատակով, նույն բաժնի օպերլիազոր Վասիլի Վարդանյանի հետ միասին 2015թ. հունվարի 29-ին ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Նարեկ Սիմոնյանի աշխատասենյակում հանդիպելով ինքնակամ բաժին ներկայացած Արտակ Աղանիկյանին, խմբային շահերից ելնելով՝ հանցագործություն կատարած անձին, իբրև, ոստիկանության բաժնի ձեռնարկած մ իջոցառումների արդյունքում հայտնաբերելու, բաժին ներկայացնելու, դրանով իսկ ցուցանիշ ապահովելու՝ հանցագործության դեպքերը սեփական ուժերով բացահայտելու պատրանք ստեղծելու մղումներով, նույն օրը կազմել և նյութերին կցելու միջոցով հանձնել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ գողության կասկածանքով անձին՝ Արտակ Աղանիկյանին, Վասիլի Վարդանյանի հետ ոստիկանության բաժին ներկայացնելու մասին ակնհայտ կեղծ արձանագրություն, իսկ Վասիլի Վարդանյանն իր ստորագրությամբ հավաստ ելու միջոցով անմիջականորեն մասնակցել է Արայիկ Ավագյանի կողմից վերը նշված կեղծ փաստաթուղթը կազմելուն:

Բացի այդ, Արայիկ Ավագյանը, քաղաքացուց տեղեկանալով, որ իրենց մուտքի նկուղային մասի մուտքի դռան կախովի կողպեքը կոտրելու միջոցով նկուղներից գողության փորձ 2014թ. ընթացքում չի կատարվել, այդ հասցեից մտացածին գողության փորձի կատարումը Արտակ Աղանիկյանին վերագրելու, դրանով իսկ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում բացահայտված հանցագործությունների գծով դրական ցուցանիշ ապահովելու կեղծ հասկացված խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և շենքի սպասարկումն իրականացնող համատիրության աշխատակցին հայտնելով, որ գողության կասկածանքով հիշյալ բաժին բերված Ա. Աղանիկյանը խոստովանել է նրանց մուտքի նկուղային մասի դռան կախովի կողպեքը կոտրելու և նկուղներից գողության փորձ կատարելու մասին, 2015թ. փետրվարի 13-ին ուղղորդել և Լ. Խ.-ից իրականությանը չհամապատասխանող գրավոր հաղորդում է վերցրել նշված մուտքի նկուղային մասից գողության փորձի դեպք կատարված լինելու վերաբերյալ:

Դրանից հետո Արայիկ Ավագյանը քաղաքացի Գ. Պ.-ին պատկանող ավտոտնակից 2014թ. դեկտեմբերի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, կատարված գողության դեպքին իր կողմից սահմանված կարգով ընթացք չտալու, կատարված հանցագործության դեպքն իր կողմից նախկինում թաքցնելու հանգամանքը քողարկելու, ինչպես նաև հիշյալ դեպքին Արտակ Աղանիկյանի առնչակցությունն ակնհայտ դարձնելու անձնական այլ դրդումներով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Վերջինս 2015թ. փետրվարի 16-ին Գ. Պ.-ից հանցագործության մասին հաղորդում ընդունելիս, նրան խնդրել է թաքցնել նշված հանց ագործության կատարման մասին դեռևս 2014թ. դեկտեմբերի 8-ին իրեն տեղեկացնելու հանգամանքը և ուղղորդել է, որպես գողության կատարման «իրական» ժամանակ, հաղորդման մեջ նշի Ա. Աղանիկյանի կողմից տրված բացատրությունում նշված ամսաթիվն ու տարեթիվը:

Դրանից բացի, Արայիկ Ավագյանը, քաջատեղյակ լինելով, որ Ա. Կ.-ին պատկանող գույքի գողություն չի կատարվել, նրա նկուղից մտացածին գողության կատարումը վերագրել է Արտակ Աղանիկյանին: Օպերլիազորը Ա. Կ.-ին ուղղորդել և 2015թ. փետրվարի 26-ին նրանից իրականությանը չհամապատասխանող գրավոր հաղորդում է վերցրել այն մասին, թե, իբր, անհայտ անձը 2014թ. հոկտեմբերին նշված նկուղից գողացել է վերջինիս պատկանող ալյումինե և պղնձե կաթսաները:

Իր հերթին, հիշյալ բաժնի օպերլիազոր Վասիլի Վարդանյանը Արտակ Աղանիկյանի կողմից գողություններ կատարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում դատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց ընթերակաների մասնակցության, Ա. Աղանիկյանին ենթարկել է անձնական խուզարկության և անձնական խուզարկությունը դատավարական նորմերի պահանջների խախտմամբ կատարելու հանգամանքը թաքցնելու, այն օրենքի պահանջներին համապատասխան կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունում մտցրել է անձնական խուզարկությունն, իբր, ընթերակաների մասնակցությամբ կատարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ և այդ կեղծ փաստաթուղթը կցել է նյութերին:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 25.11.2013թ.-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մեկ այլ աշխատակից Արմեն Գրիգորյանը Արտակ Աղանիկյանի կողմից գողություններ կատարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում՝ 2015թ. հունվարի 29-ին, դատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց ընթերակաների մասնակցության, կատարել է գողության և գողության փորձի դեպքի վայրերի զննություն և նշված դեպքի վայրերի զննությունները դատավարական նորմերի պահանջների խախտմամբ կատարելու հանգամանքը թաքցնելու, այն օրենքի պահանջներին համապատասխան կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ նշված դեպքի վայրերի զննության մասին իր կողմից կազմված արձանագրությունում մտցրել է զննությունը, իբր, ընթերակաների մասնակցությամբ կատարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ և այդ կեղծ փաստաթուղթը կցել է նյութերին: Նույն բաժնի հետախուզության գծով օպերլիազորներ Արայիկ Ավագյանը և Վասիլի Վարդանյանը իրենց ստորագրությամբ հավաստելու միջոցով անմիջականորեն մասնակցել են նշված կեղծ փաստ աթուղթը կազմելուն: Արայիկ Ավագյանը նշված դեպքի վայրի զննության արձանագրություններից երկուսում որպես մասնակից չի նշվել, սակայն կեղծիք կատարելով ստորագրել է որպես ընթերակա նշված անձի փոխարեն:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորներ՝ Արայիկ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, Վասիլի Վարդանյանին և Արմեն Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածների 1-ին մասով, իսկ Արամ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը և այն մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում