«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ ու մի խումբ երիտասարդներ Սիրահարների այգում այս պահին քննարկումներ են անցկացնում և որոշում իրենց հետագա անելիքները: Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրղների հետ զրույցում նշեց, որ իրենք այս պահի դրությամբ չեն բացահայտի իրենց գործողությունների հետագա պլանը, ռազմավարությունը, բայց նաև չբացառեց, որ կլինեն նստացույցեր:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագինը սուբսիդավորելու է ոչ թե մինչև աուդիտի, այլ խորհրդատվության ավարտը, Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ կառավարությունը «կռուտիտի» տարբերակով է աշխատում: