«Հյուսթոն»-ի բասկետբոլիստ Դուայթ Հոուարդը Twitter-ի իր էջում առաջարկել է ընտրել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին:
Հոուարդի կարծիքով՝ լավագույնների եռյակում կարող են ընդգրկվել երեք թեկնածուներ՝ Մայքլ Ջորդանը, Կարիմ Աբդուլ Ջաբարը և Բիլ Ռասելը:
Նշենք, որ Ջորդանը վեց անգամ դարձել է NBA-ի չեմպիոն և հինգ անգամ՝ լիգայի ամենաարժեքավոր խաղացող: Աբդուլ Ջաբարը չեմպիոնական վեց տիտղոս և MVP վեց մրցանակ է նվաճել, իսկ Ռասելը չեմպիոնական 11 տիտղոս և լիգայի ամենաարժեքավոր խաղացողի 5 մրցանակ է նվաճել: