Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համաշխարհային տնտեսության թույլ աճը կապված է զարգացած երկրներում ավելի դանդաղ և զարգացող երկրներում ավելի արագ վերականգնման հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը։
Հուլիսին ԱՄՀ-ն կանխատեսել էր 2015 թվականին համաշխարհային տնտեսության 3.3 տոկոսանոց աճ, ինչը մի փոքր զիջում է նախորդ տարվա կանխատեսմանը՝ 3.4 տոկոս։ Լագարդը հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ համաշխարհային տնտեսության աճը կմնա չափավոր և ըստ ամենայնի՝ ավելի թույլ, քանի իրենք կանխատեսել էին նախորդ տարվա հուլիսին։
Լագարդն ընդգծել է, որ Չինաստանի տնտեսական աճը դանդաղում է, ինչը, սակայն չի կարելի անսպասելի համարել։